Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 180-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 180-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏՈՒՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետի,  ՀՀ « Աշխատանքային օրենսգրքի» 124-րդ հոդվածի 2․1-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ ՊՆ Արագածոտնի ՄՏՍ-ից Հովհաննես Մարտունի Մելքոնյանին տրված 2024 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 24-ը կազմակերպվող վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագիրըորոշում եմ՝

1․ 2024 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 24-ը կազմակերպվող վարժական հավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Մարտունի Մելքոնյանին 2024 թվականի մայիսի 1-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից ։
2․ Հովհաննես Մելքոնյանի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակահատվածում պահպանել նրա աշխատատեղը և նրա պարտականությունների կատարումը հանձնարարել Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սմբատ Բագրատի Բայրախտարյանին՝ առանց վարձատրության ։
3․ Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի մայիսի 27-ից ։
4․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել վճարում օրենսդրությամբ սահմանված կարգով։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner