Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով. համայնքի ավագանին որոշուոմ է ՝ Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 16.05.2019 թվականի արտահերթ նիստի օրակարգը.
1. Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին:
2. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիա/ ստանալու 2019 թվականի ծրագրային հայտը հաստատելու մասին:
3. Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի Շիրակացու և Բժշկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների նպատակով կազմված նախագծին հավանություն տալու և գումար հատկացնելու մասին:
4. Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի մշակույթի տան վերանորգման նպատակով կազմված նախագծին հավանություն տալու և գումար հատկացնելու մասին:
5. Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր գյուղի մշակույթի տան վերանորոգման նպատակով կազմված նախագծին հավանություն տալու և գումար հատկացնելու մասին:
6. Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի /Յ. Կիրակոսյան/ անվան ՀՈԱԿ մանկապարտեզի համար գույք ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին:
7. Ծաղկահովիտ համայնքի ենթակայության տակ գտնվող հեռագնա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին։
8․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլատվություն տալու մասին։ |