Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի գործող գերեզմանոցի ցանկապատման աշխատանքներ կատարելու համար համայնքի բյուջեից հատկացնել 985․000 / իննը հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |