Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի « Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով Ծաղկահովիտ համայնքի ավագանի ընտրվելու մասին » թիվ 22-Ա որոշումը և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին » N 9 արձանագրությունը , Ծաղկահովիտ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները․
« Քաղաքացիական պայմանագիր » խմբակցություն,
« Հզոր համայնք » խմբակցություն
« Հանրապետություն » խմբակցություն,
« Լուսավոր Հայաստան » խմբակցություն,
2․ Հանձնարարել ավագանու խմբակցություններին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|