Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի Ռյա-թազա գյուղի բնակիչ Ռոստամ Բրոյանի և Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է․ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001-ից 105 հա /Վարդաբլուրի յայլա/ կոչվող տարածքից գյուղատնտեսական նշանակության արոտավայրը մեկ տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել Ռյա թազար գյուղի բնակիչ Ռոստամ Ահմադի Բրոյանին /անձնագիր 005777511 տրված 03․04․2017թ․ 024-ի կողմից/ անասունների արածեցման նպատակով, նրա հետ կնքել արոտավայրերից օգտվելու պայմանագիր.
2. Տրամադրված արոտավայրի վարձավճարը սահմանել 1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/ դրամ: Մեկ տարվա համար 129150 /մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
3. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001-ից <<Սալած աղբյուր>> կոչվող 105 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը մեկ տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանին /անձնագիր AN 0423068 տրվ․ 28․03․2013թ․ 048-ի կողմից/ անասունների արածեցման նպատակով , նրա հետ կնքել արոտավայրեռրից օգտվելու պայամանգիր.
4. Տրամադրված արոտավայրի վարձավճարը սահմանել 1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/ դրամ: Մեկ տարվա համար 129150 /մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
5. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2010թ. թիվ 1477 որոշման համաձայն՝ մինչև 3 տարի ժամկետով արոտավայրերի վարձակալությունը կատարվում է առանց մրցույթի՝ յուրաքանչյուր միավորի համար սահմանված կարգով մարզպետի դրական եզրակացության հիման վրա:
6. Թույլատրել համայնքի ղեկավարին Ծաղկահովիտ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել վարձակալությամբ:
|