Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

ՎԱՉԻԿ ԱԶԱՏԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի  պահանջներով, և հիմք ընդունելով  Վաչիկ Պողոսյանի դիմումը, որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վաչիկ Պողոսյան բնակավայրի 8-րդ փողոց 6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-049-0021-0001 կադաստրային ծածկագրով 0,1000 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Վաչիկ Ազատի Պողոսյանի կողմից 1998 թվականին 6,91 քմ արտաքին մակերեսով և 2015 թվականին 24,4 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տունը, 1991 թվականին 201,7 քմ արտաքին մակերեսով եվ 2005 թվականին 31,5 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված անասնաշենքը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։ 

2․ Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է  2024VYL2EB:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին  տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով  գնման նախապատվության իրավունք։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner