Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի , 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել 2․000․000 / երկու միլիոն / ՀՀ դրամ գումար 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 2․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են սոցիալական, կրթական և առողջ ապրելակերպ ոլորտները, որպես առաջնահերթություն։ 3․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություններ ունեն՝ Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչները: 4․ Համայնքի ղեկավարին՝ -սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ -համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը -իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |