Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով  ՀՀ կառավարության  18.05.2006թ.  « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով  և հիմք ընդունելով Անահիտ Վարդազարյանի դիմումը, որոշում եմ՝ 

1. ՀՀ Արագածոտնի մարզի, Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի  2-րդ փողոց 7/1 հասցեում գտնվող,  02-032-0027-0008 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Անահիտ Վարդազարյանի կողմից ինքնակամ կառուցված  և համայնքի անվամբ օրինականացված 64,1 քմ արտաքին մակերեսով  անասնաշենքը և նրա տակ գտնվող 0,098113 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցը իրականացրած անձ՝ Անահիտ Վարդազարյանին։
2. Անասնաշենքի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060181 հաշվեհամարին մուծել՝ 20000*0,0536=1072*64,1=68720 (վաթսուն ութ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ։ 
3․ Հողամասի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 192,3*141,9=27300 (քսան յոթ հազար երեք հարյուր) և 788,83*425,7=335810 /երեք հարյուր երեսուն հինգ հազար ութ հարյուր տաս/  ՀՀ դրամ, :
4․ Սույն որոշումը ուժի մեջ  է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner