Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 17․10․2024 թվականի թիվ 104-Ն որոշումը, ինչպես նաև 2025 թվականի փետրվարի 11-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ՝ Նարեկ Արայիկի Բաբայանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Գեղարոտ բնակավայրում գտնվող, 02-032-0101-0020 կադաստրային ծածկագրով, 1,78209 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 12․000 / տասներկու հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 1000 / մեկ հազար / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: