Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 83-94 րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջների. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2021 թ բյուջեն` համաձայն N 1 հավելվածի` ա) Եկամուտների մասով` 392 877 500 (երեք հարյուր իննսուներկու միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ բ) Ծախսերի գծով` 414 112 069 (չորս հարյուր տասնչորս միլիոն մեկ հարյուր տասներկու հազար վաթսունինը) ՀՀ դրամ
գ) Կապիտալ ծախսերի համար կառավարությունից տրված սուբվենցիա – 51 672 018 (հիսուն մեկ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար տասնութ) ՀՀդրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի. 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի. 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի.
5. Հաստատել համայնքի 2020 թ-իբյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հատված 4-ի
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի. 8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը: |