Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 65-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2025 թվականի հուլիսի 4-ի արտահերթ նիստի օրակարգը՝ 2․ Արթուր Պերճի Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող 02-056-0108-0034 կադաստրային ծածկագրով 0,21956 հա հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին 4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տարածքում հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների կայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող ավտոմեքենաների համար տեղհատկացում կատարելու մասին 6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային ենթակայության գյուղատնտեսական նշանակության հեռագնա արոտավայրը վարձակալության տրամադրելու համար թույլտվություն տալու մասին 7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակչության ազդարարման նպատակով էլեկտրաշչակներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին 8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին 9․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։ 10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։ |