Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական տարածքում ջրամբարի կառուցման ուսումնասիրության և տեխնիկատնտեսական տվյալների հիմնավորման խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտության մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական տարածքում ջրամբարի կառուցման ուսումնասիրության և տեխնիկատնտեսական տվյալների հիմնավորման խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու համար տալ համաձայնություն։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |