Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․12․2024 թվականի թիվ 126-Ն որոշումը , որոշում եմ՝
1․ ՀՀ Կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն ծրագրով կառուցված և համայնքային սեփականություն հանդիսացող Ծաղկահովիտի համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերում 2023 թվականին կառուցված 364․818․050 / երեք հարյուր վաթսունչորս միլիոն ութ հարյուր տասնութ հազար հիսուն / ՀՀ դրամ ինքնարժեքով ներքոհիշյալ չափերով նոր գազատարը՝
Ծաղկահովիտ L = 15,21 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 1868,72 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 219 մմ,
Սադունց L = 456,23 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 1967,76 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 300 մմ,
Գեղաձոր L = 66,45 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 5790,04 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 300 մմ,
Բերքառատ L = 424,45 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 726,05 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 120 մմ,
Հնաբերդ L = 52,18 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 3493,99 մ՝ գետնի մակերևույթից ցածր, L = 835,0 գմ խողովակաշարի, D = 219 մմ, L = 2707,17 գմ խողովակաշարի, D = 300 մմ,
Գեղադիր L = 1204,64 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 1425,3 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 150 մմ,
Նորաշեն L = 421,91 մ խողովակաշարը գտնվում է գետնի մակերևույթից բարձր, L = 682,5 մ՝ գետնի մակերևույթից ցածր, D = 120 մմ,
շահագործման և բնակչության սպասարկման անհրաժեշտությունից ելնելով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ » փակ բաժնետիրական ընկերության Արագածոտնի ԳԳՄ տնօրինմանը և շահագործմանը և օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։