Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, 43-րդ հոդվածի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԱԴ 1590/02/20 քաղաքացիական գործով 10․02․2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը , որոշում եմ՝
1. Ձեռք բերման վաղեմության իրավունքի ուժով ճանաչել քաղաքացի Վալերիկ Խաչիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 19-րդ փողոց 70 հասցեում գտնվող, 02-065-0070-0002-0001 կադաստրային ծածկագրով 125,28քմ մակերեսով սալիկների արտադրամասի, 02-065-0070-0002-003 կադաստրային ծածկագրով 31,72 քմ մակերեսով կաթսայատան և 02-065-0070-0002-002 կադաստրային ծածկագրով 49,53 քմ մակերեսով պահեստի նկատմամբ:
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,08397 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով՝ այն է 1 քմ -ը 217,8 ՀՀ դրամ, ընդամենը՝ 0,08397 x 217,8 = 182․890 / երեք հարյուր քառասունհինգ հազար տասնհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ուղղակի վաճառքով վաճառել Վալերիկ Խաչիկի Խաչատրյանին :
3․ Վճարումը կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060272 հաշվեհամարին։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։