Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՒՅՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, 43-րդ հոդվածի,  ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԱԴ 1590/02/20 քաղաքացիական գործով 10․02․2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը , որոշում եմ՝

 

1. Ձեռք բերման վաղեմության իրավունքի ուժով ճանաչել քաղաքացի Վալերիկ Խաչիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 19-րդ փողոց 70 հասցեում գտնվող,  02-065-0070-0002-0001 կադաստրային  ծածկագրով 125,28քմ մակերեսով սալիկների արտադրամասի, 02-065-0070-0002-003 կադաստրային ծածկագրով 31,72 քմ մակերեսով կաթսայատան և 02-065-0070-0002-002 կադաստրային ծածկագրով 49,53 քմ մակերեսով պահեստի նկատմամբ:
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,08397 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով՝  այն է 1 քմ -ը  217,8 ՀՀ  դրամ,  ընդամենը՝ 0,08397 x 217,8 = 182․890 / երեք հարյուր քառասունհինգ հազար տասնհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով  ուղղակի վաճառքով վաճառել Վալերիկ Խաչիկի Խաչատրյանին :
3․ Վճարումը կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060272 հաշվեհամարին։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner