Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ բնակավայրի Բժշկյան փողոց 9-րդ շենք 9-րդ բնակարանը նվիրաբերության կարգով Ազատ Հակոբի Բեսալյանին տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Բժշկյան փողոցի 9-րդ շենքի 9-րդ բնակարանը / 75,72 քմ / նվիրաբերել տվյալ բնակարանում փաստացի բնակվող Ազատ Հակոբի Բեսալյանին։
2. Ազատ Հակոբի Բեսալյանին պարտավորեցնել պարտադիր կարգով պահպանել բնակարանի շահագործումը, նորոգման կանոներն ու նորմերը, որոնք սահմանված են պետական բնակարանային ֆոնդի բնակարանների պահպանության պահանջներով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։