Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 32-Ն


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 05-Ն ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ, 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈւ ԵՎ ՆՈՐԱՇԵՆԻ ՎԵԼԻԽԱՆ ՄՈՒՔՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՀՆԱԲԵՐԴԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ԳԵՂԱՁՈՐԻ ՅՈՒՐԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝

   1․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2022 թվականի N 05-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հավելվածները:

   2. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշենի «Վելիխան Մուքոյանի անվան մսուր-մանկապարտեզ», Հնաբերդի մսուր մանկապարտեզ, Գեղաձորի «Յուրիկ Կիրակոսյանի անվան մսուր-մանկապարտեզ» և Ծաղկահովիտի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ների կառուցվածքը, հաստիքները, պաշտոնային դրույքաչափերը և աշխատակիցների թվաքանակը՝ համաձայն թիվ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հավելվածների: 

   3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner