Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Լյովա Աթոյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրում գտնվող Լյովա Աթոյանի սեփականություն հանդիսացող, 02-049-0012-0011 կադաստրային ծածկագրով, 0.0419 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Լեռնապար 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք 1 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։