Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 2
 
ԱնվանումՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
Նպատակ

Ներածություն

Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով) սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացմանծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնել ու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համարներդրվող ռեսուրսներն ու ժամկետները:                                                    Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները ՝համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:

ՏԱՊի մշակման մեթոդական հիմք է հանդիսացել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետներիկողմից 2017 թվականին պատրաստված «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման» մեթոդական ուղեցույցը:

ՏԱՊ-ը բաղկացած է 5 բաժիններից, 1-ին բաժնում ներկայացված են` համայնքի տեսլականը, համայնքի կայուն զարգացման ցուցանիշները (Աղյուսակ 1), ոլորտային նպատակները (Աղյուսակ 2):

ՏԱՊ-ի 2-րդ բաժնում բերված են համայնքի 2024 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված ծրագրերը (Աղյուսակ 3) և այդ ծրագրերի տրամաբանական հենքերը՝ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 5), ինչպես նաև այն ծրագրերը , որոնք դեռևս ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով (Աղյուսակ 4):

ՏԱՊ-ի 3-րդ բաժնում ներկայացված է` համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման  2024 թվականի ծրագիրը (Աղյուսակ 6):

ՏԱՊ-ի 4-րդ բաժնում բերված է ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների  ոլորտների (Աղյուսակ 7):

ՏԱՊ-ի 5-րդ բաժնում (Աղյուսակ 8) ներկայացվածէ` տեղեկատվություն ՏԱՊ-ում ներառված յուրաքանչյուր ոլորտային ծրագրի իրականացման արդյունքային ցուցանիշների մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ:

 

1.   Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները

 

Համայնքի տեսլականը՝

Ծաղկահովիտ համայնքը միջազգային տուրիզմի  և էկոտուրիզմի զարգացման կենտրոն է, բարձր կենսամակարդակ և զբաղվածություն ունեցող բնակչությամբ: Համայնքը տարածաշրջանային  կենտրոն  է, որտեղ մատուցվում են հանրային որակյալ ծառայություններ:

Ստորև ներկայացված են համայնքի կայուն զարգացման ցուցանիշները: Ցուցանիշի ելակետային արժեքը՝համապատասխան ցուցանիշի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիքսված արժեքին 2024 թվականի դեկտեմբեր ամսին կանխատեսվող ցուցանիշի ավելացումն է, հաշվի առնելով համայնքում առկա զարգացումները և միտումները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը: Ցուցանիշի թիրախային արժեքը՝համապատասխան ցուցանիշի պլանավորվող արժեքն է, այսինքն ՝այն արժեքը, որին կհասնի համայնքը 2024 թվականին  ՏԱՊ-ը հաջողությամբ իրականացնելու դեպքում:

 

 

 

Ժամանակահատված15/02/2024 - 15/02/2025
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Բովանդակություն
(193.41 Կբ) 50 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner