Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով անասնաշենք կառուցելու նպատակով հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին 03․03․2025 թվականին Համեստ Գերասիմի Մինասյանի կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 3-րդ փողոց 51 հասցեում գտնվող, Համեստ Գերասիմի Մինասյանին համատեղ սեփականություն իրավունքով պատկանող, 02-078-0014-0011 կադաստրային ծածկագրով 0,307 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |