Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ և 20-րդ կետերի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված համայնքի բնակավայրերի համար աղբամաններ ձեռք բերելու անհրաժեշտությունը, համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տասը բնակավայրերի համար թվով 11 հատ 1100 լիտր տարողությամբ աղբամաններ ձեռք բերելու նպատակով Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին համայնքի բյուջեից լրացուցիչ հատկացնել 990․000 / իննը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |