Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի Խ․Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի նախադպրոցական կրթության միկրոծրագրին համայնքի բյուջեից ներդրում կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի Խ․Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի նախադպրոցական կրթության միկրոծրագրին համայնքի բյուջեից ներդրում կատարելու համար հատկացնել ընդհանուր ՝ 1․405․000 / մեկ միլիոն չորս հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |