Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով. հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10․01․2020թ․ N 03-Ա որոշումով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը. համայնքի ավագանին որոշում է՝ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղում 200 գմ ջրագծի ներքին ցանցի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացնել 450 000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: |