Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին կազմակերպվող « Կոշտ թափոնների տեղական կառավարման պլանավորում » թեմայով դասընթացի մասնակցության ապահովման վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 04․09․2024 թվականին ստացված N 01/2/05686-2024 գրությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետ՝ Կարեն Սամվելի Խաչատրյանին 2024 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին՝ երկու օրով գործուղել ք․ Գյումրի, « Արաքս » հյուրանոց ՝ մասնակցելու Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպվող « Կոշտ թափոնների տեղական կառավարման պլանավորում » թեմայով դասընթացին :
2․ Ընդունել ի գիտություն, որ կեցության ծախսը հոգում է հրավիրող կողմը։
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել ճանապարհածախսի հաշվարկ և վճարում։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։