Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 մարտի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-065-0027-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 04․05․2006 թվականի N 728-Ն որոշման պահանջներով, որոշում եմ՝

 

1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 35-րդ փողոց 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-065-0027-0022 կադաստրային ծածկագրով 0,03768 հա մակերեսով հողամասի  բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2․ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04․05․2006 թվականի N 728-Ն որոշումը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրում գտնվող 02-065-0027-0022 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունը ճանաչել որպես համայնքային սեփականություն։
3․ Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «ՓՈԹՈ» ՍՊԸ - Ի կողմից տրամադրված հատակագծի։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner