Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով 10.10.2025 թվականին ստացված Ջուլիետա Նիկոյանի ՃՀԱ/197/34148-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Գեղադիր բնակավայրում 02-027-0017-0010 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում ավտոտնակի կառուցման աշխատանքներ կատարելու համար Ջուլիետա Նիկոյանին տրամադրել նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։