Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արշալույս Պետրոսյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրում գտնվող, հանգուցյալ Ծովիկ Պետրոսյանի սեփականություն հանդիսացող, 02-065-0008-0020 կադաստրային ծածկագրով 0,18368 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Հնաբերդ, 23-րդ փողոց 8/130 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։