Բովանդակություն * | 2024 թվականի մարտի 12-ին, ժամը 10։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի կողմից համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ համայնքի ղեկավարը շնորհավորեց խորհրդակցությանը ներկա կին աշխատակիցներին, այնուհետև ներկայացրեց յուրաքանչյուր բնակավայրի սեփական եկամուտների հավաքագրման երկամսյա ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը պատշաճ կազմակերպելու և ցուցանիշները բարելավելու համար։ Միևնույն ժամանակ հանձնարարվեց ներկայացնել խոշոր պարտքեր ունեցող անձանց ցուցակները՝ վարչական վարույթ իրականացնելու համար։ |