Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Մերուժան Մինասյանի 2025 թվականի մարտի 24-ի դիմումը, որոշում եմ
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Մերուժան Մինասյանին 2025 թվականի ապրիլի 1-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի մայիսի 7-ից:
3. Մերուժան Միշայի Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական ղեկավար Էդգար Ռուբենի Օհանյանին՝ առանց վարձատրության:
4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։