Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Իրինա Եղիազարի Պետրոսյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,11996 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող, 02-056-0024-0006 կադաստրային ծածկագրով 0,11996 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 88,29 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Իրինա Եղիազարի Պետրոսյանին ։ 2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0024-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,11996 հա հողատարածք կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Իրինա Եղիազարի Պետրոսյանին։ 3․ Օտարման ենթակա հողատարածքի գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ 4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Իրինա Եղիազարի Պետրոսյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության և հողատարածքի առուվաճառքի պայմանագրեր ։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |