Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի պահանջով, Ծաղկահովիտ համայնքի ավագանին, որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանել 2024 թվականի մարտի 26-ը, ժամը 14։00-ն։
2․ Նիստը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու նստավայրում, հասցեն՝ գ․Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փողոց 2։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |