Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ն


Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 83-94-րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն`

ա) 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի եկամուտների գծով` 544 507 100 (Հինգ հարյուր քառասունչորս միլիոն հինգ հարյուր յոթ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ, որից՝ 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ, որն ուղղվելու է տարեկան բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար՝ 163 352 130 (մեկ հարյուր վաթսուներեք միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր երեսուն) ՀՀ դրամ,

բ) 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի տարեսկզբի մնացորդը կազմում է 17 217 268 (տասնյոթ միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ, որից 3 217 268 (երեք միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր վաթսունութ) ՀՀ դրամը ուղղվում է 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 14 000 000 (տասնչորս միլիոն) ՀՀ դրամը՝ համայնքի բյուջեի ֆոնդային մաս,

գ) 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ծախսերի գծով՝ 384 372 238 (երեք հարյուր ութսունչորս միլիոն երեք հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր երեսունութ դրամ) ՀՀ դրամ,

դ) 2024 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի եկամուտների և ծախսերի գծով՝ 177 352 130 (մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր երեսուն դրամ) ՀՀ դրամ,

դ) 2024 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 561 724 368 (հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր վաթսունութ դրամ) ՀՀ դրամ,

 2. Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի.

 3. Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,

4. Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,

5. Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի,

6.Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի,

7. Հաստատել համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի,

8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`

ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը:

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner