Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վարդան Խանոյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրում գտնվող, Վարդան Խանոյանի սեփականություն համարվող, 02-065-0049-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0,7676 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Հնաբերդ 63-րդ փողոց, 6/1 հասցեն։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 19․09․2024 թվականի N 356-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։