Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմված աշխատանքների ծավալաթերթը, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրում 250 գծամետր ջրագիծ կառուցելու համար հատկացնել 442․000 /չորս հարյուր քառասուներկու հազար / ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |