Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Կառավարության 18․05․2006 թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Յուրիկ Եսայանի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ սեփական տնամերձ հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցված 30,7 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 6 քմ արտաքին մակերեսով ցախանոցը և 23,7 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, կառույցների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ,ուստի որոշում եմ
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 16-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող, 02-027-0028-0014 կադաստրային ծածկագրով Յուրիկ Վոլոդյայի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող 0,42059 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 60,4քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, ցախանոցը և անասնաշենքը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631=378,60x60,4=23000 / քսաներեք հազար / ՀՀ դրամ։
2․ ՀՀ կադաստրի կոմիտրում չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրին է՝ 2023W53YR4:
3․ Հողամասի սահմանները որոշվել են «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։