Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի 176-Ն ու ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 04․07․2018թ N 45-Ն որոշումները, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում գտնվող 02-056-0024-0006 կադաստրային ծածկագրով 1199,6 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունը ճանաչել որպես համայնքային սեփականություն։
2․ Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից չափագրված և տրամադրված հատակագծի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։