Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 11-րդ փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը օրինական ճանաչելու մասին Ռոբերտ Միշայի Հովակիմյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 11-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող, 02-049-0018-0017 կադաստրային ծածկագրով Ռոբերտ Միշայի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0992 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցված 41 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին անասնաշենքի օրինականացման համար մուծել՝ 6000x0,0536=321,6, 321,6x41=13․200 /տասներեք հազար երկու հարյուր / ՀՀ դրամ ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024L5YT3N։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 16․12․2024 թվականի N 539-Ա որոշումը ։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։