Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական շենքի երկու սենյակների վերանորոգման և մուտքի սալիկապատման համար համայնքի բյուջեից հատկացնել 560․ 000 / հինգ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |