Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի պահանջներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․-ի դեկտեմբերի 22-ի N 1064- Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների « բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-9 եզրակացությամբ հաստատված Ծաղկահովիտ բնակավայրի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև Սվետա Ուսուբյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա. Շիրակացու փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքը համարել փոփոխված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի խառը կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Ծաղկահովիտ բնակավայրի Ա. Շիրակացու փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի խառը կառուցապատման գործառնական նշանակության փոփոխել՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա. Շիրակացու փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04122 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Սվետա Ուսուբյանի կողմից 2018 թվականին ինքնակամ կառուցված 49,71 քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 11,22 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը եվ 0,74 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։
4. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024TRLFXG:
6․ Տվյալ կառույցն իրականացրած անձին տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունք։
7․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 17․03․2025 թվականի N 146-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած ։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։