Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 մարտի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25․02․2025 ԹՎԱԿԱՆԻ N 120-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  18․05․2006 թվականի N 912-Ն որոշման, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 10․02․2025 թվականի N 53-Ա որոշման   պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով  երկրաշարժի հետևանքները վերացնելու հետևանքով Գագիկ Այվազյանին հատկացված ,ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց, 3-րդ փկղ, 2 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը և տնտեսական շինությունը օրինական ճանաչելու մասին Գագիկ Այվազյանի դիմումը,  որոշում եմ՝

 

1․ 1988 թվականի երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով Գագիկ Այվազյանին հատկացված, փաստաթղթերը չպահպանված ,ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, 7-րդ փողոց, 3-րդ փկղ, 2 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով  0,14425 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2018  թվականին ինքնակամ կառուցված ընդհանուր 50,58 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և տնտեսական շինությունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x50,58= 19150/տասնինը հազար մեկ հարյուր հիսուն / ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024RESDBV։
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 25․02․2025 թվականի  N 120-Ա որոշումը ճանաչել չեղյալ ։
4․Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner