Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 38-Ն


Զեկ. ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11․05․2022 ԹՎԱԿԱՆԻ N 31-Ն ԵՎ 15․12․2022 ԹՎԱԿԱՆԻ N 77-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  12-րդ կետի, ՀՀ « Ընտանեկան օրենսգրքի» 109-րդ հոդվածի պահանջներով և հիմք  ընդունելով խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի նոր կազմ սահմանելու մասին  համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին որոշում է՝ 

1․ Սահմանել Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովի նոր կազմը և հանձնաժողովում ընդգրկել ներքոհիշյալ անձանց՝

-- Արա Միշայի Հովհաննիսյան -- Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ - նախագահ

-- Սիրուն Մանուկի Կարապետյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետի /սոց աշխատող/ ժամանակավոր փոխարինող

--  Արտակ Ասատուրի Ներսիսյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ -իրավաբան

--  Վահե Միշայի Մխիթարյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից

-- Նարեկ Ժորայի Կիրակոսյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից

-- Սահակ Հովհաննեսի Տոնապետյան - ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ

--  Արծրուն Արտավազդի Ավետիսյան - Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ 

--  Ջիվան Լուկաշի Սանոսյան - «Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ի փոխտնօրեն

-- Անահիտ Վարդգեսի Բոյաջյան - Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ

2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 11․05․2022 թվականի N 31-Ն և 15․12․2022 թվականի N 77-Ն որոշումները։

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner