Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի , 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 90-րդ հոդվածի, ՀՀ « Հարկային օրենսգրքի » 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի , 251-րդ հոդվածի 5-րդ մասի, 324-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի ԱՐԱԴ/0039/04/18 սնանկության գործով 26․02․2019 թվականի և 05․05․2022 թվականի վճիռները, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Դադարեցնել «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ անվամբ հաշվառված և սնանկության հետևանքով 07․02․2021 թվականին հրապարակային սակարկություններով օտարված LEXUS LX 450 մակնիշի, 11 OS 911 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հարկային պարտավորությունները և ազատել մինչև սնանկությունը հաշվարկված և առկա պարտավորություններից՝ 605628 / վեց հարյուր հինգ հազար վեց հարյուր քսանութ / ՀՀ դրամ չափով ։ 2․ Վերը նշված գումարի չափով համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում կատարել նվազեցում։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|