Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնք համար մարզական գույք ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի բնակավայրերի համար մարզական գույք / թենիսի սեղաններ / ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել 990․000 / իննը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |