Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունիսի 2024 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 186-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում ջրծաղիկ հիվանդության տարածվածության առկայությունը, որոշում եմ՝ 

1․ Ջրծաղիկ հիվանդության տարածվածության կապակցությամբ 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը ժամանակավորապես դադարեցնել Ծաղկահովիտ համայնքի «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի գործունեությունը և աշխատողներին ուղարկել հարկադիր պարապուրդի:
2․ Պարապուրդի ընթացքում աշխատողներին վճարել աշխատավարձ հաստատված դրույքաչափի 60%-ի չափով: 
3. Որոշման կատարումը հանձնարարել Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ջուլիկ Նիկողոսյանին ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner