Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 դեկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՐԱՅՐ ՎԱՉԱԳԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  18․05․2006 թվականի N 912-Ն որոշման   պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով  ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինական ճանաչելու մասին  Հրայր Վաչագանի Համբարձումյանի դիմումը,  որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց թիվ 3 հասցեում գտնվող, 02-049-0007-0008 կադաստրային ծածկագրով Հրայր Վաչագանի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,09156 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցված 25,68 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին ավտոտնակի օրինականացման համար մուծել՝ 6000x0,0536=321,6,  321,6x25,68=8300 /ութ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024YYDMQA։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner