Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատաված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի 04.09.2025 թվականի ՃՀԱ/217/30520-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Նորաշեն բնակավայրի 10-րդ, 12-րդ և 4-րդ փողոցների, 3-րդ փողոցի 2-րդ, 5-րդ փողոցի 1-ին և 5-րդ փողոցի 2-րդ փակուղիների լուսակորության համակարգերի կառուցման աշխատանքներ կատարելու համար Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմին տրամադրել նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։