Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 96-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի բնակիչ՝ Սաթենիկ Կամոյի Եդիգարյանի դիմումը, նույն բնակավայրի վարչական ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի կողմից տրված դրական եզրակացությունները, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչ, Սաթենիկ Կամոյի Եդիգարյանին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից տրամադրել դրամական աջակցություն՝ 30․000 / երեսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կազմակերպել վճարումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։