Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2025 թ.

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՎԵՏԱ ԼԱԴԻԿԻ ՈՒՍՈՒԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՀԵՍՏԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19․05․2025 ԹՎԱԿԱՆԻ N 248-Ա 17․03․2025 ԹՎԱԿԱՆԻ N 146-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի, ՀՀ կառավարության 06.10.2005 1943-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սվետա Ուսուբյանի դիմումը,  որոշում եմ՝   

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա. Շիրակացու փողոց 10/3 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04122 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության,գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքի վրա Սվետա Ուսուբյանի կողմից 2018 թվականին ինքնակամ կառուցված 49,71 քմ արտաքին մակերեսով պահեստը, 11,22 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը  և  0,74 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։ 
2. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝  2024TRLFXG:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին  տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով  գնման նախապատվության իրավունք։
5․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 17․03․2025 թվականի N 146-Ա և 19․05․2025 թվականի  N248-Ա որոշումները ճանաչել ուժը կորցրած ։
6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner