Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 02-032-0101-0001 կադաստրային ծածկագրով, հողամասից առանձնացված 0,06932 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ փոխել դարձնելով այն վարելահող գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։