Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , «Սնանկության մասին» ՀՀ օրենքի , 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 90-րդ հոդվածի, ՀՀ « Հարկային օրենսգրքի » 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի , 251-րդ հոդվածի 5-րդ մասի, 324-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի N 27-Ա որոշումը, ինչպես նաև «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի ԱՐԱԴ/0039/04/18 սնանկության գործով 26․02․2019 թվականի և 05․05․2022 թվականի վճիռները, որոշում եմ՝
1․ Դադարեցնել «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ անվամբ հաշվառված և սնանկության հետևանքով 07․02․2021 թվականին հրապարակային սակարկություններով օտարված LEXUS LX 450 մակնիշի, 11 OS 911 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հարկային պարտավորությունները և ազատել մինչև սնանկությունը հաշվարկված առկա պարտավորություններից՝ 605628 / վեց հարյուր հինգ հազար վեց հարյուր քսանութ / ՀՀ դրամ չափով ։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ՝ Ա․ Սարիբեկյանին
- Գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխություններ
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։